-
25.01.2016|
15:25
Համաձայն Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործող տնտեսավարողները ձմռան ամիսներին պարտավոր են իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրել ձյունից: Քաղաքապետարանը հորդորում է բոլորին պահպանել կարգը:
-
25.01.2016|
15:21
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
-
25.01.2016|
15:13
Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավորը հարաբերությունների լարվածությունը նվազեցնելու համար՝ հանուն տարածաշրջանի կայունության ու անվտանգության՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։
-
25.01.2016|
15:12
Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ:
-
25.01.2016|
15:11
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հռոմում կհանդիպի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Մատեո Ռենզիի հետ ու հնարավոր է՝ ստորագրի 17 միլիարդ եվրոյի առևտրային գործարքի պայմանագիր:
-
25.01.2016|
15:08
Հունվարի 15-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության:
-
25.01.2016|
15:05
Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
-
25.01.2016|
12:05
Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
24.01.2016|
21:32
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ:
-
24.01.2016|
21:12
Մի քանի իրավաբաններ Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ հայց են ներկայացրել Կարլսրուեի Դաշնային սահմանադրական դատարանին: